
Անդրանիկ Միհրանյանը նույնպես մասնակցում է ընդդիմության հանրահավաքին

Այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող ընդդիմության հանրահավաքին ներկա էր նաև ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Նա հանրահավաքի ընթացքում ջերմ շփվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ էր:
Ինչպես հայտնի է՝ Միհրանյանը դեմ է ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությանը և անխնա քննադատության է ենթարկում իշխանության արտաքին քաղաքականությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
Հատկապես ուշադրության արժանի է Անդրանիկ Միհրանյանի ներկայության փաստը հանրահավաքին՝ հաշվի առնելով նրա կապերը ռուսական քաղաքական ու հատկապես իշխանական շրջանակների հետ։