Պաշտպանության նախարար են նշանակել մեկին, որը դանակահարել է իր հրամանատարին. դրա համար ենք այս օրին․ Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ հարցրեց՝ արդյո՞ք նրանք Տիգրան Մեծի սերունդն են, ապա թե՝ իսկ ո՞ւմ տվեցին Տիգրանի գահը, և առանց երկար սպասելու պատասխանին՝ շարունակեց.

«Ամոթ մեզ, այսօրվա իրավիճակը՝ ինչ կատարվում է Հայաստանում, յուրաքանչյուր մարդու համար ողբերգություն է, որի սկիզբը դրվել է 4 տարի առաջ։ Այսօրվա իշխանությունը, ենիչերիների ոհմակը, որոնք կարողացել են ասպարեզ բերել մարդկանց, որոնք հերոսներին փորձում են նսեմացնել։ Ո՞վ է այն մայորը, ով կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին։ Արայիկ Մուրադյանն իմ զինակից ընկերն է, նա երկու պատերազմ անցել է իր որդիների հետ, մեկ պատերազմ՝ եղբոր։ Այսօր այստեղ գտնվելով հանդերձ՝ նույնպես պայքարում է իր ազգի փրկության համար։ Ով է ոստիկանության այն ստախոս ներկայացուցիչը, որը սուտ ցուցմունք է տվել Խաչատուրովի ընտանիքի դեմ, և դրա հիման վրա այսօր բանտում է գտնվում Իգոր Խաչատուրովը։  Սա նույնն է, ինչ Մխիթար սպարապետի գլուխը կտրածին բերեին ու նշանակեին սպարապետ, որովհետև ամիսներ առաջ պաշտպանության նախարար նշանակեցին այն մարդուն, ով դանակահարել է  իր հրամանատարին։ Դրա համար երկրի վիճակը պետք է այսպիսին լիներ»,- հայտարարեց Աշոտ Մինասյանը։

Նա կոչով դիմեց բոլոր նրանց, ովքեր նստած են հեռուստացույցի, համակարգչի  առաջ՝  ամեն օր լինել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի կարողանան օր առաջ հեռացնել ներկայիս իշխանությանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս