ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին, կողմերը կքննարկեն անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: Մայիսի 20-ին այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։
«Այս տարվա մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեսակոնֆերանսի ռեժիմով կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Պաշտպանության նախարարների խորհրդի նիստ,- ասված է հաղորդագրության մեջ: Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները»:
Ինչպես նշել են կազմակերպությունում, նիստում պլանավորվում է Բելաուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարություննեի ղեկավարների, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի եւ ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությունը:
«Նիստի ընթացքում պլանավորվում է քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության ուժերի ու միջոցների համակարգի կառավարման եւ ձեւավորման եւ բժշկական ապահովան մարմինների 2023 թվականի համատեղ նախապատրաստման պլանը, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության համատեղ ձեւավորման կանոնադրական մամինների որոշումների նախագծերը»,- նշել են կազմակերպության մամուլի ծառայությունում:
Բացի դրանից, կողմերը կքննարկեն փաստաթղթեր, որոնք վերաբերում են «ՀԱՊԿ-ի (Կոլեկտիվ ուժերի) զորքերի կառավարման կատարելագործմանը եւ Պաշտպանության նախարարների խորհրդի որոշումների նախագծերը ռադիոէլեկտրոնային պայքաի զարգացման խնդիրների հետազոտության բնագավառում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բազային գիտահետազոտական կազմակերպությունների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպության մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: