Մայիսի 4-ին ձերբակալված, իսկ մայիսի 5-ից կալանավորված հադրութեցի Դավիթ Ավագյանի գործով վերաքննիչ նիստը տեղի կունենա վաղը ժամը 11։30-ին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ավագյանի փաստաբան Մհեր Հակոբյանը։
Գյումրիի 25-ամյա բնակիչ Անդրանիկ Ղուկասյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, որ բաց թողնի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը:
«Քանի դավաճան կապիտուլյանտ նիկոլը իշխանության է, հիշե՛ք, թշնամի թուրքը խախտելով պետական սահմանը մետր-մետր գալու է առաջ, թե՛ Սյունիքում, թե՛ Վայոց ձորում, թե՛ Գեղարքունիքում և թե՛ Տաուշում, Հայաստանը սարքելով առանց պետականության քաղաք «պետություն»:
Երեկ՝ մայիսի 18-ին, անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի է ենթարկել մի ավտոմեքենա՝ իր դիմաց փողոցը փակելու համար:
Թող մի լուծում գտնեն՝ ելնելով ընթացակարգերից. Անահիտ Մանասյան:
Մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին գիշերը և կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիմում ենք գրել, որ Բիշարյանի ծանրաբեռնվածությունը թեթևացնեն, որ հաջորդ նիստը երկար տևի. Կ. Տոնոյան:
«Ոստիկանական համակարգում ես երբևէ նման մեծ պարգևավճար չեմ հիշում։ Իմ ծառայության ընթացքում ապրիլի 16-ին՝ ոստիկանության օրվա առթիվ, ինչ-որ չափով պարգևավճար էր տրվում այն ոստիկաններին, որոնք տույժեր չունեին, չկար ծառայողական քննություն։ Մարտի 8-ին տալիս էինք միայն կանանց, և եղել է Ամանորին, ինչպես ընդունված է ասել՝ 13-րդ աշխատավարձ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ոստիկանությանը վերջին մեկ ամսվա ընթացքում 2 միլիարդ 180 միլիոն դրամ պարգևավճար հատկացնելուն։
Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը զոհված զինծառայողների հարազատների հետ քննարկում են իրավիճակը:
ՄԻԵԴ-համար հետագայում պետք է, որ նյութերը նորմալ հետազոտվեն. Հակոբ Մարտիրոսյան:
Դատարանում իրավիճակը լարվեց, երբ Կարեն Բիշարյանը հայտարարեց նիստի ավարտի մասին. այլ նիստ ուներ:
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի երկրներում պետք է ստեղծված լինեն մշտական ռազմակայաններ»:
Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից, դա ռազմավարական հարց է: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը:
Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին:
Գերմանիան քայլեր չի անի, որոնք ՆԱՏՕ-ն կդարձնեն Ուկրաինայի հակամարտության կողմ: Մայիսի 19-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հանդես գալով Բունդեստագում:
«Այս տարվա ընդունելության կարգում փոփոխություններ են եղել: Հայտագրվողների թիվը նախորդ տարիների հետ համեմատած ավելի մեծ է, և դա ունի իր պատճառները: Նախորդ տարվա հետ համեմատած՝ դիմորդների թիվը կազմել է 13573՝ 13120-ի փոխարեն: Այս թվի մեջ ներառված են նաև ներբուհական քննություն հանձնողները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ մանրամասնելով, որ ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերում: Այդ բուհերն իրենք են կազմակերպում քննություններ, նրանց քննությունները միասնական չեն:
Հայկական կողմն ունի իրավական հիմավորումներ՝ Ադրբեջանում գործող անկլավների մասով, իսկ Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ նշանակելու մասին։
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաբանական անվտանգությանը վերաբերող հուշագիր, ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ. Հայաստանում նման լաբորատորիաները միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը, այնտեղ աշխատում են միայն Հայաստանի քաղաքացիներ: Այս մասին ասաց ՀՀ անվտանգությնա խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Հայաստանում բիոանվտանգության հետ կապված խնդիրներ կան, և ռուսական կողմը հարցադրումներ ունի:
Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Սամվել Մարգարյանի այրին՝ Լիանա Աղաջանյանը, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ իրեն աշխատանքից ազատել ե Ավան վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վահե Հակոբյանը:
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունն ընդունվեց միայն ՔՊ-ի կողմ քվեարկությամբ:
Պարեկային ծառայության օրինակով կթարմացնենք քրեակատարողականների ծառայողների գիտելիքները. փոխնախարար:
ՔՊ-ական պատգամավորը ընդդիմադիրներին կոչ է անում Շիրակի մարզի կողքով անցնելիս շատ երկար մտածել:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի միաբանության անդամ և Ամերիկայի Միացյալ Նահանգների Բելմոնտի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ` Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեն նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ։
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել:
Վերաքննիչը քննում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքը. ՈՒՂԻՂ:
«Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանն այսօր էլ Հայաստանում ճանապարհաշինարարական և շինարարական այլ ծրագրերի այտիվ մասնակից է:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022-23 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների անցկացման նպատակով ձևավորված քննական կենտրոնների ցանկը:
Աշխատանքային գործունեությունս այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Այլընտրանքային նախագծեր խմբում», մասնավորապես՝ «Հայկական օրակարգ» նախագծի վրա, որի խնդիրը մեր երկրի բարդ հարցերը տարբեր մոտեցումներով՝ մասնագիտական և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչների հետ քննարկելն է։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման առողջ տեսլականի ձևավորման համար։