Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդությունն ունի նոր առաքելական կառավարիչ
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի միաբանության անդամ և Ամերիկայի Միացյալ Նահանգների Բելմոնտի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ` Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեն նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ։
Այս մասին տեղեկացնում են Հայ Կաթողիկէ Առաջնորդության Դիվանից:
Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեի կենսագրությունը
Ծննդյան տարեթիվ՝ 1969
Ծննդյան վայր՝ Բեյրութ, Լիբանան
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1987-1988 թթ.
Սկսել է հաճախել Փոքր Նորընծայարան Սիրիայի Հալեպ քաղաքում, ապա, ուսումը շարունակել է Հալեպի համալսարանում:
1988-1989 թթ.
Սկսել է հաճախել Զմմառի (Լիբանան) Փոքր Նորընծայարան՝ ի պատրաստություն Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանում ուսանելու:
1989-1997 թթ.
Սովորել է Հռոմի Քահանայապետական Գրեգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետում: Նույն տարիներին սովորել է նաև Լիբանանում՝ Հարիսսայի Սբ. Պողոս ինստիտուտում: Այս տարիներին ուսումը ստացել է իտալերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:
Տիրապետում է հայերեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբեր 21, 1997 թ.
Բեյրութում ստացել է քահանայական աստիճանը՝ ձեռամբ Ամեն. և Գերերջ. Տ.Տ. Հովհաննես Պետրոս 19-րդ Գասպարյան Կաթողիկոս-Պատրիարքի:
Մի քանի ամիս Բեյրութի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցում՝ որպես փոխժողովրդապետ ծառայելուց հետո, ուղարկվել է ծառայության Հայաստան և Վրաստան:
1998-2000 թթ.
Որպես միսիոներ ծառայել է Հայաստանում և Վրաստանում: Ծառայության առաջին ամիսներին աշխատել է Գյումրու Փոքր Նորընծայարանում՝ որպես փոխտեսուչ: Միևնույն ժամանակ, պատարագներ է մատուցել Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում, այնուհետև, տեղափոխվելով Հեշտիա՝ նշանակվել է Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի Հայ Կաթողիկէ ութ գյուղերի ժողովրդապետ:
2000-2002 թթ.
Լիբանանի Զմմառի վանքում եղել է Մարդկային ռեսուրսների կառավարիչ, ինչպես նաև Վանքի և Ճեմարանի ներքին գործերի և անձնակազմի կառավարման հարցերով պատասխանատու:
2002-2007 թթ.
Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ծառայել է որպես Հայ Կաթողիկէների ժողովրդապետ:
2007-2008 թթ.
Լիբանանի Զմմառի վանքի Փոքր Նորընծայարանի տեսուչ:
2009-2014թթ.
Ծառայության է նշանակվել Հարավային Նյու Ջերսիի և Փենսիլվանիայի Հայ Կաթողիկէ համայնքներում: Եղել է Ֆիլադելֆիայի Սբ. Մարկոս Հայ Կաթողիկէ Եկեղեցու Ժողովրդապետ:
2014 թ. – Օգոստոս, 2018 թ.
Ժողովրդապետ՝ ԱՄՆ, Միչիգանի նահանգի, Դետրոյթի շրջանի Սուրբ Վարդան Հայ Կաթողիկէ Եկեղեցում:
Օգոստոս, 2018 թ. – մինչ օրս
Ծառայության է նշանակվել ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգի, Բոստոնի Հայ Կաթողիկէ համայնքում:
Ժողովրդապետ՝ ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգի, Բելմոնտի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցում: