Տոսկանական աղցան՝ նարնջով և ընկույզով
Բաղադրիչներ
1. Հոռոմ-սամիթ – 1 հատ
2. Նարինջ – 1 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Ռուկոլա – 1 փունջ
5. Նեխուր – 2 ցողուն
6. Ընկույզ – 50 գ
7. Ձիթայուղ – 50 մլ
8. Աղ
9. Հատիկավոր պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հոռոմ-սամիթը մաքրել, բարակ շերտատել:
2. Շերտատել նաև սոխը:
3. Ռուկոլան ձեռքով կտրատել:
4. Նեխուրը մաքրել, շերտատել, ավելացնել արդեն շերտատված բաղադրիչներին:
5. Նարնջի հյութը քամել, լցնել աղցանի մեջ:
6. Ընկույզը մանր կտրատել, ավելացնել աղցանին: Համեմել աղով, ձիթայուղ լցնել: Խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը