Ղազախստանի նախագահը ժամանել է Անկարա

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Օդանավակայանում նախագահ Տոկաևին դիմավորել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Անկարայի նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նուր-Սուլթանում Թուրքիայի դեսպան Ուֆուկ Էքիջին և Անկարայում Ղազախստանի դեսպան Երկեբուլան Սապիևը։

Նախագահներ Էրդողանը և Տոկաևը կվարեն երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններ։

Պետությունների ղեկավարների ներկայությամբ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։

Այնուհետեւ տեղի կունենա Տոկաեւի եւ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031