Հայաստանի իշխանությունները պետք է մանրակրկիտ հետաքննեն ոստիկանության և պետական պաշտոնյաների կողմից մամուլի աշխատողների վրա վերջին հարձակումները և ապահովեն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին ասվում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) հայտարարության մեջ: Նշվում է, որ մայիսի 2-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռունցքով հարվածել են AntiFake լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի ուսին […]
Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որոնք պետք է անցկացվեն Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող են կրկին հետաձգվել մեկ տարով:
Մայիսի 5-ին, ժամը 01.53-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դիակ:
Սա գլորվող ձնագունդ չէ միայն, այլ ավելի շատ նմանվում է դանդաղ և հիմնավոր ընթացող լավայի, որտեղ մարդկանց քանակը էական չէ այլևս, որովհետև որակն է բարձր:
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրի Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությունը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Առաջնախաղերը կկայանան մայիսի 7-ին և 8-ին:
Ֆինլանդիան մարտ ամսին Ռուսաստանից նավթի գնումները 70 տոկոսով կրճատել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն սկսվելուց հետո: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ֆիննական մաքսատան պաշտոնական տվյալները: Նավթի ներմուծումն արժեքային արտահայտությամբ 45 տոկոսով ընկել է 2021 թվականի մարտ ամսվա համեմատությամբ:
Մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ ավելացնել և եփել վերմիշելը, մինչև «ալ դենտե» վիճակի հասնելը: Սառեցնել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կրթություն 2.0-ն հիմնված է բովանդակության և օգտագործողի, ինչպես նաև հենց օգտատերերի միջև ինտերակտիվ փոխազդեցության կազմակերպման վրա: Կրթություն 2.0-ն ներառում է ավելի սերտ փոխազդեցություններ ուսուցչի և ուսանողների, ուսանողների և բովանդակության միջև: Կրթություն 2.0-ն ունի առաջադեմ, հումանիստական արմատներ, որոնցում սովորողները կարևոր նշանակություն ունեն սովորելու համար: Կրթություն 2.0-ն կենտրոնանում է երեք կետերի վրա՝ հաղորդակցություն, դյուրացում և համագործակցություն:
Ավստրիացիների միայն 14 տոկոսն է կողմ հանդես գալիս ՆԱՏՕ-ին Ավստրիայի անդամակցությանն այն դեպքում, երբ ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցությանը:
168.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցման միջոցով փորձել է պարզել, թե ինչ փուլում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունների մասին նյութերի քննությունը: