Բաժիններ՝

Համաշխարհային ուսանողական խաղերը կարող են կրկին հետաձգվել

Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որոնք պետք է անցկացվեն Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող են կրկին հետաձգվել մեկ տարով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Ունիվերսիադան, որը երկու տարին մեկ անցկացնում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU), Չենդուում պետք է կազմակերպվեր դեռևս 2021թ. օգոստոսին: Սակայն համաճարակի պատճառով այն հետաձգվեց մինչև 2022թ. հունիսի վերջը։

Պատասխանատու աղբյուրն ասել է, որ անձնակազմին հանձնարարվել է հանել միջոցառման ամբողջ գովազդը և դրա հետ կապված աշխատանքներն անմիջապես դադարեցվել են:

Շարունակվող համաճարակի պատճառով սպասվում էր, որ Չենդուի ունիվերսիադան կանցկացվի փակ համակարգով ՝ ինչպես Պեկինի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031