
Վերմիշելով պատրաստված երուսաղեմյան աղանդեր Կուգել

Բաղադրիչներ
1. Վերմիշել – 500 գ
2. Ձու – 2 հատ
3. Չամիչ – 1/2 բաժակ
4. Շաքարավազ – 1/2 բաժակ
5. Աղացած բուրավետ պղպեղ – 1 թ/գ
6. Աղացած սև պղպեղ – 3 թ/գ
7. Ձիթայուղ – 125 մլ + մի փոքր՝ կաղապարի համար
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ ավելացնել և եփել վերմիշելը, մինչև «ալ դենտե» վիճակի հասնելը: Սառեցնել:
2. Ձիթայուղը լցնել սառը վերմիշելի վրա և խառնել: Ավելացնել ձու, սև և բուրավետ պղպեղ, չամիչ, խառնել:
3. Փոքր թասի մեջ լցնել շաքարավազը և ավելացնել 2 ճ/գ ջուր: Դնել բարձր կրակի վրա այնքան, մինչև շաքարավազը հալչի և վերածվի կարամելի, չխառնել: Կարամելը լցնել վերմիշելի վրա և արագ խառնել:
4. Կաղապարը յուղապատել, պատրաստի զանգվածը լցնել մեջը, ծածկել փայլաթիթեղով և թխել 100 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 6-7 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը