Ծափահարություններ՝ պետության գերեզմանի շուրջ

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ինքնածափահարությունների տեսարանը կարեկցանքի աստիճանի նողկալի էր։

Մարդը, ում ավտոշարասյունը մեկ շաբաթ առաջ սպանել է հղի կնոջ և ով անգամ ցավակցության խոսք չի հղել այդ կապակցությամբ, դիվային ծիծաղով խորհրդարանում ծափահարում է սեփական սատանիստների խմբակի ձայնակցությամբ։

Ծափահարում է մարդը, ում ղեկավարած երկիրը 1.5 տարի առաջ պարտվել է պատերազմում և ում ղեկավարած երկրի, իրենց՝ պաշտոնական հայտարարած տվյալներով՝ 3825, իսկ իրականում՝ 5000 քաղաքացիներ զոհվել են այդ պատերազմում։

Ծափահարում է մարդը, ով նույն ամբիոնից խոստովանել է, որ կարող էր կայացնել որոշում, որի արդյունքում այդ զոհերը չէին լինի։

Մարդը ծափահարում է իր այն որոշմանը, որի արդյունքում զոհվել է 5000 քաղաքացի։

Ծափահարում է մարդը, ում երկրի տասնյակ քաղաքացիներ մեկ տարուց ավելի գտնվում են թշնամական գերության մեջ, իսկ ինքն այդ նույն թշնամու հետ խաղաղության դարաշրջան է բացում։

Ծափահարում է մարդը, որի ղեկավարությամբ կեղտոտ արշավներ են տեղի ունեցել Հայ Առաքելական եկեղեցու դեմ, և որի գլամուրային խամաճիկն այդ նույն ամբիոնից սպառնում է եկեղեցուն։
Ծափահարում է մարդը, որի իշխանությունն այդ նույն ամբիոն է բարձրացրել տրանսգենդերին և որի իշխանության շրջանում այլասերումը դարձել է մոդայիկ զբաղմունք։
Ծափահարում է մարդը, որի ղեկավարության արդյունքում պետության խորհրդանիշներից մնացել են միայն նրա զրահապատ մեքենաներն ու հազարավոր ոստիկանները։
Ծափահարում է մարդը, որն այդ նույն ամբիոնից սպառնում է «մատ էլ, ուրիշ բան էլ թափ տալ» սեփական ընդդիմախոսների և իր հետ անհամաձայնների վրա, այն դեպքում, երբ նվաղած էքստազի մեջ ձայնի հիստերիան անհետանում է Ալիևի կողմից իր վրա «մատ էլ, ուրիշ բան էլ» թափ տալու պարագային։

Նիկոլ Փաշինյանն ունի սեփական օգտագործման ստրուկներ, որոնք, եթե պետք է, հարձակվում են մարդկանց վրա, եթե անհրաժեշտ է, ծափահարում են։ Ստրուկի համար տրվող հրահանգի բովանդակությունը կարևոր չէ։

Նիկոլ Փաշինյանն ու նրա ծափաճորտերն իրականում ծափահարում էին պետության թաղման առիթով։ Նրանք ծափահարում էին ոչ թե սգակիրների վշտով, այլ գերեզմանափորների հպարտությամբ։

Երկիրը, որի խորհրդարանում տեղի է ունենում նման անճոռնիություն, չի կարող պետություն համարվել ըստ էության։

Իսկ պատմությունը երբևէ կպարզի՝ Ալիևը փակ կապի՞, թե՞ Արմեն Գրիգորյանին հանդիպած Հաջիևի միջոցով էր Նիկոլ Փաշինյանին հանձնարարել՝ «Ծափ տվեք, արա»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս