Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի հետ քննարկել է Արցախի ապագայի հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմին:

Քննարկվել են երկրի անվտանգային, սոցիալ-տնտեսական ռազմաքաղաքական վիճակի, տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է միասնական օրակարգի շուրջ համախմբվածություն և մարտահրավերների հաղթահարմանն ուղղված փոխգործակցված աշխատանք։

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին, մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ լսել երիտասարդ քաղաքական գործիչների առաջարկները։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահն ընդունել էր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։

Օրակարգային հարցերը վերաբերում էին Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին, պետականաշինությանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման ժամանակ բարձրացված մի շարք օրախնդիր հարցերի վերաբերյալ Նախագահ Հարությունյանն օրենսդիրներին հավաստիացրել է, որ Կառավարությունը համաչափության սկզբունքով գործադրում է բոլոր ջանքերն ըստ առաջնահերթության դրանք լուծելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031