«Հեղինակությունը վաստակում են, այլ ոչ թե ստանում «օրենքի ուժով»». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի բան ունեմ ասելու։

1) Ներկայիս ՄԻՊ-ին շարունակում եմ համարել հեղինակություն չունեցող, հետևաբար՝ ՄԻՊ-ի թեկնածու լինելու իրավունք չունեցող անձ։

2) Այնուհանդերձ, ՄԻՊ հաստատությունը միայն ՄԻՊ-ը չէ, այլև ողջ աշխատակազմը։ Իսկ «արագ արձագանքման» խումբը դեռ շարունակում է գերակշիռ մասով համալրված լինել փորձառու կադրերով, որոնք շարունակում են պահպանել Թաթոյանի սահմանած բարձր նշաձողը։

3) Ես իմ որևէ վստահորդի կամ որևէ այլ քաղաքացու չեմ «ուղղորդել» ՄԻՊ «արագ արձագանքման» խմբի հետ առանձնազրույց չունենալ և խիստ կասկածում եմ, որ իմ որևէ գործընկեր-փաստաբան այդպիսի խորհուրդ է տվել։ Հիմա՛ էլ հրապարակավ կասեմ, որ սխալ կհամարեի նման մոտեցումը, թեև չեմ կարծում՝ նման բան է եղել։

4) Եթե անգամ փաստաբանն իր վստահորդին նման խորհուրդ տա, ապա դա որևէ կերպ ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտել չի կարող համարվել։

5) Չգիտեմ՝ ՄԻՊ-ը ինչ-որ հստակ բան ասե՞լ է ցուցարարների նկատմամբ արձանագրված բռնության դեպքերով ԱՆՀԱՊԱՂ քրգործ հարուցելու ու ԱՆՀԱՊԱՂ կոնկրետ ոստիկանների պաշտոնավարումը կասեցնելու անհրաժեշտության մասին։ Թե՞ սահմանափակվել է լղոզված ձևակերպումներով։ Անկեղծ չգիտեմ, որովհետև չեմ հետևում։

6) Հեղինակությունը վաստակում են, այլ ոչ թե ստանում «օրենքի ուժով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031