«Ասա՝ թող խելոք պահի, բերանը… ուզո՞ւմ ես իմանաս ինչ…»․ ՊՊԾ պետի իրական դեմքը

Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում լուռ հետևում էր ուժ կիրառող ոստիկաններին:

MediaHub-ի լրագրողը փորձել է Հովհաննիսյանից ճշտել՝ բավարարո՞ւմ է իրեն այս վիճակը, ՊՊԾ պետը նախ կոպիտ պատասխան է տվել լրագրողին, ապա ոտքով հարվածել MediaHub-ի աշխատակցին, միջադեպին ներկա քաղաքացիներից մեկը միջամտել է և ասել, որ լրագրողն իր գործն է անում, Սարգիս Հովհաննիսյանը հայհոյել է՝ «ասա՝ թող խելոք պահի, բերանը…»: Հովհաննիսյանից հետ չի մնացել նրան ուղեկցող երիտասարդը, որը ևս հրել է օպերատորին, քաշքշել: Իսկ հարցին, թե՝ ինչո՞ւ եք հարվածում, Սարգիս Հովհաննիսյանն արձագանքել է. «Իրավունք ունի, ասում ա՝ մի նկարի, խոսում եմ»:

Նմանօրինակ վարքագիծ ՊՊԾ ղեկավարը նաև տարածքում եղած այլ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ է դրսևորել:

Հիշեցնենք, որ պետական պահպանության ծառայության պետին ոչ հարիր վարքագիծ դրսևորող գնդապետ Սարգիս Հովհաննիսյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել 2021 թվականի մայիսին, նրան գեներալական ուսադիրներ «նվիրել» է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, իր պաշտպանության և պահպանության խնդիրը բուռն և ջանասիրաբար կատարելու համար:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ԱԺ-ի դիմաց քաղաքացիական անհնազանդության ակցիայի ընթացքում քաղաքացիներին առևանգելու հրահանգները տալիս էր կրկին ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը։

Պետական այս պաշտոնյան ոչ միայն «սաղին բռնեք» էր գոռում և սեռական բնույթի հայհոյանքներ տալիս բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին, այլև սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրա: Գեներալ-մայորի վարքագիծը երկու տարի առաջ և այսօր չի փոխվել, ոչինչ, որ դրանից տուժում են շարքային քաղաքացիները, 4-րդ իշխանության ներկայացուցիչները, կարևորը՝ իշխանություններին և ոչ թե՝ օրենքին ու հանրությանը ծառայելու պատրաստակամությունը ցուցադրվի:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որոշել է իր տնօրինության տակ վերցնել ՊՊԾ-ն՝ առանձնացնելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը իր և մյուս պետական պաշտոնյաների պահպանության հարցն առավել շատ վստահում է սարգիսհովհաննիսյաններին, քան ԱԱԾ-ին, թեպետ այն ևս բացառապես զբաղված է Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ, քան երկրի:

Տեսանյութեր

Լրահոս