
Լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը

Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոնիսյանը։
Այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումուոմ» հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում, քիչ անց կուղարկենք դատախազություն: Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս):
Հ.Գ. Եթե անցյալ տարվա օգոստոսին ԱԺ-ում լրագրողներ քաքշած նույն ծառայության աշխատակիցները պատասխանատվության կանչվեին, ապա այսօրվա դեպքը, հավանաբար, տեղի չէր ունենա: