Այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը. իրավապաշտպան

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածում է օպերատորին, խփում միկրոֆոնին, ոստիկանները քարշ են տալիս ցուցարարներին, դիմակավորված ոստիկանները բիրտ ուժ են կիրառում. այս դրվագները «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած և Հայաստանում «ժողովրդավարություն» հաստատած Փաշինյանի ու նրա թիմի իրավապահ համակարգի բնութագրիչներն են:

«Ես կարծում եմ՝ այդ ոստիկանները հիմա իրականացնում են ադրբեջանական ղեկավարության հրամանը»,- անդրադառնալով բողոքի ակցիաներ իրականացնող ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման դեպքերին՝  նշեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան,  իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը և հավելեց.

«Ես հասկանում եմ, որ շատ անգամ լինում են անօրինական հրամաններ, որ շատ անգամ մարդիկ չեն համարձակվում չկատարել այդ անօրինական հրամանները, բայց այն ձևը և այն էմոցիոնալությունը, որը ես դիտարկել եմ, խոսում է այն մասին, որ այդ շարքերում կան մարդիկ, որոնց մասին ես միշտ նկատել եմ՝ Հայաստանում ոչ պակաս քան 100 հազար մարդ կա, որոնք ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշումը՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, և այլն»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ գործող իշխանություններն անցել են հատուկ սեմինարներ, որոնք ուղղված են եղել ամբողջովին կեղծ ժողովրդավարության տարածմանն ու հաստատմանը, իսկ իրականում՝ միտված են եղել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի դեմ:

«Պատահական չէ, որ այդ կարկառուն դեմքերի մեջ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ իրենց ծրագրերն իրականացրել են  ուղղակի թուրքական գումարներով»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս