Բաժիններ՝

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի 170 սենատորների եւ պաշտպանական հատվածի վեց ընկերությունների դեմ

ՌԴ Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանական հատվածի վեց կառույցների ներկայացուցիչներ Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով մայիսի 2-ին ներառվել են Նոր Զելանդիայի պատժամիջոցների ցուցակի մեջ: Այդ մասին հաղորդել է նորզելանդական ռադիոն:

«Նոր Զելանդիայի կառավարությունը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի 170 սենատորների եւ պաշտպանական հատվածի վեց ընկերությունների նկատմամբ»,-տեղեկացնում է ռադիոն՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարարության ղեկավար Նանայյու Մահուտուին: Ռադիոյի տվյալների համաձայն, այժմ Նոր Զելանդիայի պատժամիջոցների ներքո է գտնվում Ռուսաստանի ավելի քան 400 քաղաքացի:

«Այդ գործողությունները պատժամիջոցների ցուցակում տեղ գտած անձանց հնարավորություն չեն տա որեւէ գործունեություն իրականացնել Նոր Զելանդիայում»,-ընդգծվում է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում է որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված մի շարք անձանց նկատմամբ ավելի վաղ գործել է միայն Նոր Զելանդիա ուղեւորության արգելքը: Ավելի վաղ ապրիլին Նոր Զելանդիայի ԱԳՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով ռուսաստանյան մի շարք բանկերի ու ֆինանսական հաստատությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս