
ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ. Թագուհի Թովմասյան

Արցախից վերադառնալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովi նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Թագուհի Թովմասյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
«Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։
Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը:
ԵՄ դեսպանի անունից Թագուհի Թովմասյանը ստացել է պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ «Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։
Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չաշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»,-գրել է Թովմասյանը: