Բաժիններ՝

Կարո Փայլանի դեմ բողոք է ներկայացվել դատախազություն

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ դատախազություն բողոք է ներկայացվել:

Այս մասին հայտնում է թուրքական edirnesonhaber.com-ը:

«Թուրքական կրթությունը դու ես» (Türk Eğitim Sen) հասարակական կազմակերպության  Էդիրնեի մասնաճյուղը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» HDP-ի փոխնախագահ և Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Թուրքիայի խորհրդարան ներկայացրած օրենսդրական նախաձեռնության առնչությամբ  Էդիրնեի հանրապետական դատախազություն բողոք է ներկայացրել։

ՀԿ մասնաճյուղի ղեկավար Մուստաֆա Քափլանը հայտարարել է, որ Կարո Փայլանի դեմ բողոքը ներկայացրել են  «կեղծ և զրպարտչական»  հայտարարությունների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930