
«Էրդողանը հայտնել է առաջիկայում Հայաստանի հետ խնդիրների լուծվելու մասին». Türkiyegazetesi

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 27-ին փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է թուրքական Türkiyegazetesi-ն:
Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում առևտուր էլ կիրականացվի և խնդիրները կլուծվեն։
«Մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի հետ: Հուսանք, որ սահմանները կբացվեն, և մեր հարաբերությունները կշարունակվեն»,-ասել է նա: