
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը ՀՆԱ-ի 8,8 տոկոսով անկում է սպասում. «Վեդոմոստի»

2022 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի անկումը պատժամիջոցների ֆոնին կարող է հասնել 8,8 տոկոսի. այս գնահատականները բովանդակում է ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման սցենարային պայմանների նախագիծը, որի հետ ծանոթացել է «Վեդոմոստի» հրատարակությունը։
Ինչպես գրում է թերթը, փաստաթուղթն ապրիլի 26-ին քննարկվել է պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսության կայունացման բարձրացման կառավարական հանձնաժողովի նախագահության անդամների կողմից: Այդ մասին հրատարակությանը հայտնել է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը եւ հաստատել դաշնային պաշտոնյան:
«Փաստաթղթի համաձայն, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն իր նախնական գնահատումներով պատժամիջոցների ֆոնին 2022 թվականին կանխատեսում է Ռուսաստանի ՀՆԱ-ի անկում 8,8 տոկոսով եւ դրական դինամիկայով ելքի (1,3 տոկոս) է սպասում արդեն հաջորդ տարի: 2024-2025 թվականներին նախարարությունը կանխատեսում է տնտեսության աճ՝ համապատասխանաբար 4,6 տոկոսով եւ 2,8 տոկոսով»,-գրում է թերթը:
Հրատարարության տվյալներով՝ «պահպանողական սցենարով ճգնաժամի մասշտաբների կանխատեսումն ավելի խորն է երեւում. Ռուսաստանի ՀՆԱ-ի նվազումը 2022 թվականին՝ 12,4 տոկոսով եւ 1,1 տոկոսով՝ 2023 թվականին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: