
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կդառնա «Ազգային միասնական շարժման» նախագահ. «Ռուսթավի 2»

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կդառնա «Ազգային միասնական շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահ: Այդ մասին հաղորդում է «Ռուսթավի 2»-ը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, նա առաջարկություն է ստացել իր նախորդից՝ Միխեիլ Սահակաշվիլիից, եւ կուսակցությունն արդեն ընդունել է որոշումը:
Մարգվելաշվիլին Վրաստանի նախագահ է դարձել 2013 թվականին, լինելով «Վրացական երազանքի» հովանավորյալ:
2018 թվականին իր նախագահական ժամկետի վերջին նա դուրս է եկել կառավարող կուսակցության վերահսկողությունից, իսկ վերջին ժամանակներս բացահայտորեն աջակցել է ընդդիմությանը, հաղորդել է Sputnik-ը: