![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք
![](https://168.am/wp-content/uploads/2021/10/245224002_3053241884916920_2963316017968014198_n.jpg)
Հայաստանում ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 838 դեպք, 410 հազար 588-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1945 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2644 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, առողջացել է 17 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 39 հազար 934 -ի: