
ԱՄՆ Սաութֆիլդ քաղաքն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Միչիգան նահանգի Սաութֆիլդ քաղաքը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես տեղեկացնում է Միչիգանի Հայ դատի հանձնախմբին, որոշումը ստորագրել է քաղաքապետ Վիքի Բարնետը։
Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել քաղաքային խորհրդին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին հայ համայնքին միանալու համար։
«Ցեղասպանությունների շարքը շարունակվելու է, եթե մենք մեղավորներին պատասխանատվության չենթարկենք»,-հավելել է Միչիգանի հայ դատի հանձնախումբը։