
Իսրայելը գրոհել է ՀԱՄԱՍ-ի զինագործական արտադրամասի վրա ի պատասխան հրթիռի արձակման

Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները Գազայի հատվածում հարված են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինագործական արտադրամասին՝ ի պատասխան ապրիլի 18-ին հրեական պետության տարածք արձակված հրթիռի: Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։ «Ավելի վաղ հայտնաբերվել է Գազայի հատվածից արձակված հրթիռը, որը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
Ի պատախան այդ գրոհի Իսրայելի Պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել Գազայի պահվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության զինագործական արտադրամասին»,- ասված է հայտարարության մեջ: Իսրայելը ՀԱՄԱՍ շարժումը համարում է «պատասխանատու ցանկացած ահաբեկչական գործունեության համար, որի աղբյուրը Գազայի հատվածն է»,- հավելել են մամուլի ծառայությունում: Ապրիլի 18-ին արմատականները Գազայից մեկ հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, այն կալանվել է «Եկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
«Կան» ռադիոկայանը նշում է, որ դա Գազայի հատվածից պաղեստինցի արմատականների կողմից Իսրայելի տարածքի առաջին հրթիռակոծումն է անցյալ տարվա սեպտեմբերից: 2021 թվականի մայիսի 21-ին ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմն Իսրայելի եւ պաղեստինյան խմբավորումների միջեւ, որոնք մինչ այդ 11 օր հրթիռահարվածներ էին փոխանակում: Դիմակայության զոհ է դարձել Գազայի հատվածի 257 բնակիչ, շուրջ 2 հազարը վիրավորվել է: Իսրայելական կողմից զոհվել է 13 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: