Բաժիններ՝

Լատվիայում սկսվել են հանրապետության և ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի զինծառայողների զինավարժանքները

Ապրիլի 18-ին Լատիվայում սկսվել են Namejs 2022 միջազգային զինվարժանքներն ազգային զինված ուժերի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրների ստորաբաժանումների շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության բանակի հրամանատարությունը:

«Ռազմական վարժանքի խնդիրն է ազգային եւ դաշնային ուժերի փոխգործակցության մշակումը պաշտպանական խնդիների լուծման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Namejs 2022-ին մասնակցելու համար Լատվիա են ժամանում Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի եւ Էստոնիայի զինվորական ստորաբաժանումները:

Զորավարժություններում նաեւ գործի կդրվի ՆԱՏՕ-ի առաջապահ բազավորման՝ Լատիվայում տեղաբաշխված ազատ գումարտակը, որի կազմի մեջ են մտնում Ալբանիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Կանադայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Չեռնոգորիայի եւ Չեխիայի ստրաբաժանումները՛ Դաշնակիցների հրամանատարությունը զինավարժանքների է ուղարկել մեքենայավորած եւ դեսանտային ստորաբաժանումներ, հրետանի, օդուժ, ինչպես նաեւ օպերատիվ պլանավորման եւ նյութա-տեխնիկական ապահովման ներկայացուցիչների: Namejs 2022-ը կանցկացվի մի քանի փուլով մինչեւ մայիսի 27-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս