Երկիր «Հայկական ժամանակը» անցյալում ենք թողնելու․ Նաիրա Կարապետյան

«Կարծում եմ, որ ոչ միայն հայ ժողորդի համար է պետք դուրս գալ փողոց և պայքարել մեր իրավունքների, մեր երկրի ամբողջականության, անվտանգության, Արցախի սուբյեկտայնության և ինչու ոչ՝ նաև 30 տարի շարունակ թափված արյան իմաստավորման համար, այլև աշխարհին մենք պետք է ցույց տանք հայ ժողովրդի իրական վերաբերմունքը՝ Արցախյան հիմնախնդրին»,-Ազատության հրապարակում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը։

Նրա խոսքով, երբ միջազգային տարբեր կառույցներ լսում են տարբեր ելույթներ՝ նրանք չեն պատկերացնում ժողովրդի մեջ եղած ցասումը։

«Այսօր սկսված ակցիան, լիահույս եմ, որ օրերի ընթացքում կդառնա ավելի բազմամարդ, ինչը կստիպի աշխարհի մեծ խաղացողներին՝ այլ որոշում կայացնել և այլ աչքերով նայել հայժողովրդի իրավունքներին։

Իսկ այն, որ մենք ենք տերը մեր երկրի՝ դա աներկբա է։ Տիգրան Մեծին օրինակ կբերեն, Հայկ ու Բելին կհիշեն, կասեն՝ Նոյը սխալ լեռան մոտ է կանգնել, մենք չպետք է շեղվենք։ Այդ 24-ժամյա նորությունները՝ երկիր «Հայկական ժամանակը» անցյալում ենք թողնելու։ Այն լոզունգներով, որ նրանք եկան՝ նոր Հայաստան չէ, մենք մեր Հայաստանն ենք ունենալու, մեր ամուր, ոտքերի վրա կանգնած անկախ Հայաստանը՝ Արցախի հետ միասին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս