
Սննդարար և համեղ նախաճաշ Իռլանդիայից

Իռլանդական խոհանոցը պարզ է և սննդարար, հարուստ՝ մսով, ձկով, ընկույզով և վայրի հատապտուղներով: Զմրուխտյա կղզու բնակիչները հարգում են իրենց ավանդույթները, դա վերաբերում է նաև խոհարարությանը. յուրաքանչյուր բաղադրատոմս մի քանի դարերի պատմություն ունի: Կենսուրախ իռլանդացիները սիրում են համեղ նախաճաշել, իսկ առավոտյան մատուցվող ուտեստներից մեկը սկիրլին է։
Բաղադրիչներ
1. Աաղացած միս – 500 գ
2. Վարսակի փաթիլներ – 200 գ
3. Կարագ – 200 գ
4. Սոխ – 3 հատ
5. Աղ, պղպեղ, համեմունքներ
6. Ձու և սպանախ
Պատրաստման եղանակը
1. Սոխը մանր կտրատել և կարագով տապակել։
2. Սոխին ավելացնել աղացած միսը, համեմել աղով և պղպեղով, ըստ ցանկության՝ համեմունքներով և տապակել մինչև փափկի:
3. Վարսակի փաթիլները մանրացնել բլենդերով ու ավելացնել աղացած մսին, տապակել մի քանի րոպե (կարելի է ջուր ավելացնել)։
4. Մատուցել սպանախի և տապակած ձվի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը