Տաթևի ՔՊ-ական ավագանու անդամն իրեն օրենքից դո՞ւրս է դրել

Սյունիքի մարզի Տաթև համայնքի ՔՊ-ական ավագանու անդամը, 168.am-ի ստացած տեղեկություններով, իրեն օրենքից դուրս է դրել:

Տաթևի ՔՊ-ական ավագանու անդամ Ժաննա Բարսեղյանը, որը նաև Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրենն է, բացահայտ ապօրինություններ է իրականացնում։

Մեր տեղեկություններով՝ նա վերջերս իր որդուն աշխատանքի է ընդունել իր իսկ ղեկավարած դպրոցում և մտերիմների մոտ ասել, որ լավ է անում ու ոչ ոքից չի վախենում:

Մեզ ասացին՝ Ժաննա Բարսեղյանը նաև աշխատում է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) սեկտորում՝ որպես ծրագրի համակարգող, որի իրավունքը նույնպես չունի, ու նաև աշխատավարձ ստանում՝ շրջանցելով «ՀՀ պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը։

Ավելին, լինելով ՔՊ խմբակցության անդամ, նա մինչ այսօր զբաղեցնում է Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը։ Մտերիմ շրջանակներում հայտարարել է, որ աշխատանքը չկորցնելու համար շուտով լքելու է ՔՊ-ի շարքերը։

Ավագանու անդամը իրավունք չունի այլ տեղից աշխատավարձ ստանալ, ինչը անում է Ժաննա Բարսեղյանը՝ աշխատավարձ ստանալով ՀԿ սեկտորից: Միևնույն ժամանակ դպրոցի տնօրենն իրավունք չունի լինել կուսակցական, իսկ Ժաննա Բարսեղյանը կուսակցական է, ՔՊ-ական:

Հիշեցնենք, որ Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության անդամ է, ընտրվել է հոկտեմբերի 18-ին, բայց պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 18-ին։

Մարինե Մարկոսյան

Տեսանյութեր

Լրահոս