
Դեսպան Բալայանը CDJA կուսակցության անդամների հետ խոսել է արցախահայության առջև կանգնած մարտահրավերներից

Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը դեսպանությունում հյուրընկալել է Նիդերլանդների Քրիստոնեա-դեմոկրատական կոչ (CDJA) կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներին։
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանի ելույթի հիմնական հատվածը նվիրված էր 2020 թ . Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային և դրա հետևանքով արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային համակարգին վերաբերող հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին։
Դեսպանն անդրադարձել է նաև հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններին։
Հանդիպումն ավարտվել է ակտիվ երկխոսությամբ, որի ընթացքում Տիգրան Բալայանը պատասխանել է երիտասարդ քաղաքական գործիչների հարցերին։