ԳՇ պետի թեկնածուին գտե՞լ են. Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա

168.am-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:

ՀՀ նախագահի փետրվարի 18-ի հրամանագրում նշված էր, որ հիմք է ընդունվում վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, վերջինի համաձայն՝ գեներալը ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատվել է այլ պաշտոնի նշանակվելու համար:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, թեպետ, ըստ էության, Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ուներ և ունի: Ի դեպ, այդ ժամանակ նա 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պարտականություններն էր կատարում:

Ի դեպ, 2021-ի մարտի 9-ին Վաղարշակ Հարությունյանի հրամանով Արտակ Դավթյանը նշանակվել էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա, մեկ օր հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդեց նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին։ Արդեն մարտի 22-ին Արտակ Դավթյանը նշանակվեց ԳՇ պետ՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին: Պատմությունը կարծես թե կրկնվում է:

Տեսանյութեր

Լրահոս