ԱԺ նոր մասնաշե՞նքն է խցանված, թե՞ զուգարանները. մի շրջաբերականի մասին
Ազգային ժողովում (ԱԺ), փաստորեն, ոչ միայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են «փայլում» իրենց գրագիտության աննախադեպ մակարդակով, այլև աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, ովքեր ըստ ամենայնի՝ կարևորագույն պաշտոններ 2018թ.-ի ապրիլյան իրադարձություններից հետո են զբաղեցնում երկրի քաղաքական թիվ մեկ մարմնում:
Այսպես, 168.am-ի տիրապետման ներքո է հայտնվել մի շրջաբերական, որն ԱԺ-ի վարչատնտեսական վարչության պետ Միհրան Մաճկալյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է այս տարվա հունվարին, տարածել է, մասնավորապես, ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում:
Մենք չգիտենք, իհարկե, թե ինչ են արել ՀՀ ԱԺ պատգամավորները Խորհրդարանի զուգարաններում, որ դրանք խցանվել են այնպես, որ որոշ ժամանակ չեն աշխատելու, բայց գրագիտության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մակարդակը, ինչ խոսք, տպավորիչ է:
Իրականում այդ շրջաբերականից այդպես էլ չհասկացվեց՝ խցանումն ԱԺ նոր մասնաշենքո՞ւմ է, թե՞ նոր մասնաշենքի զուգարաններում, բայց եթե մասնաշենքն է խցանվել, ինչո՞ւ չեն աշխատելու զուգարանները: