![](/banners/BeFunky-design.jpg)
Moderna-ն հետ է կանչել պատվաստանյութի 764.900 չափաբաժինը. սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/moderna.jpg)
Ամերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764.900 չափաբաժինը, քանի որ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Reuters»-ին։
Օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։
Moderna-ն հայտարարել է, որ թեև չեն կարծում, թե այն վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, սակայն ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշում են կայացրել՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։