Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 19 դեպք
Հայաստանում ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 662 դեպք, որից 410 հազար 310-ը`առողջացած, 8620-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2052 բուժառու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2853 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, առողջացել է 15 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 996 հազար 57 -ի: