Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն աղետով է սպառնում համաշխարհային տնտեսությանը
Արեւմուտքի կողմից վարվող պատժամիջոցային քաղաքականությունը Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների դեմ կարող է աղետ առաջացնել համաշխարհային տնտեսության համար: Ինչպես այս տեսակետն է շարադրված այն հոդվածում, որն ապրիլի 4-ին հրապարակվել է Հոնկոնգի South China Morning Post առաջատար թերթի կայքում:
«Պատժամիջոցային պատերազմը, որը կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սանձազերծել է ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի դեմ, ենթադրելով սպառնալիքներ հարվածելու նաեւ այն երկրներին, որոնք կարող են դրանց հետ բարեկամություն անել, պոտենցիալ կերպով կարող է վերածվել տնտեսական երրորդ համաշխարհային պատերազմի»,- կարծում է հեղինակը՝ լրագրող Էնթոնի Ռոուլին: «Գնաճը, ընդհատումները մատակարարումների շղթաներում եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների շեշտակի աճը սոսկ փոքր մասն են այն բանի, ինչ տեղի կունենա, եթե խոշոր տերությունները շարունակեն անվտանգությունը դասել տնտեսությունից վեր»,- ընդգծված է հրապարակման մեջ:
Վերլուծաբանը նշում է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն առանց այն էլ լրջորեն տուժում է առեւտրի անջատվածությունից, COVID-19-ի համավարակից, պատժամիջոցների հետեւանքներից:
«Նախ գնաճ, այուհետեւ ստագֆլացիա: Հետո ի՞նչ: Պատասխանը համաշխարհային տնտեսության ֆրագմենտացիան է եւ ապաինտեգրացումը, որն ուղեկցվում է ֆինանսական շուկաների ցնցումներով եւ սոցիալական լարվածությամբ: Դա այն բանի կանխատեսումն է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- գտնում է հեղինակը:
«Երբ գլոբալ տնտեսությունը երկար ժամանակ գործում էր լավ՝ ապահովելով կայուն, թեեւ ոչ միշտ արդարացի աճ, գների կայունություն եւ ցածր տոկոսադրույքներ, առաջանում է գայթակղություն կածելու, թե համակարգը կարող է ոչ ընտրողական եւ չմտածված հարվածներ ընդունել՝ ըստ որում մնալով կայուն:
Սակայն չափից դուրս հարվածները տարբեր ուղղություններից կհանգեցնեն այն բանին, որ այն կերերա եւ վերջին հաշվով կտապալվի նոկատուտի հարվածից, ինչպես բռնցքամարտում: Ըստ որում այդ մենամարտում հաղթող չի լինի, այլ կլինեն սոսկ մի կույտ պարտվողներ»,- ընդգծված էհոդվածում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: