Բաժիններ՝

ԱՄՆ-ը ՌԴ-ի և Բելառուսի 120 ընկերությունների կարգելի ամերիկյան տեխնոլոգիաներ գնել

ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունն առաջիկա օրերին սահմանափակումներ կմտցնի Ռուսաստանի եւ Բելառուսի 120 ընկերություններին առաջավոր տեխնոլոգիաներ փոխանցելու հարցում: Այդ մասին, մարտի 31-ին հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցությունների հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:

«Առեւտրի նախարարությունն առաջիկա օրերին հետագա գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի պաշտպանական, օդատիեզերական եւ ծովային սեկտորների աշխատանքին վնաս հասցնելու ուղղությամբ՝ Ռուսաստանի եւ Բելառուսի 120 կառույցների ներառելով իրավական անձանց (հատուկ) ցուցակի մեջ»,-Բեդինգֆիլդն ասել է ճեպազրույցում:

Նա ճշտել է, որ այդ ցուցակում ընդգրկված ընկերություններն այլեւս չեն կարողանա ԱՄՆ-ից առաջավոր տեխնոլոգիաներ ստանալ առանց լիցենզիայի, որի «ստացումը մեծ մասամբ կմերժվի, եթե ոչ՝ բոլոր դեպքերում»: Ավելի վաղ մարտի 31-ին ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշում է ընդունել այն բոլոր ֆիզիկական եւ իրավական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, որոնք առնչություն ունեն Ռուսաստանի տնտեսության օդատիեզերական, ծովային, էլեկտրոնային ոլորտների հետ:

«Այսօր ֆինանսների նախարարը պետքարտուղարի հետ կոնսուլտացիաների ժամանակ որոշում է ընդունել, որ պատժամիջոցները կիրառելի են Ռուսաստանի Դաշնության տնտեսության օդատիեզերական, ծովային եւ էլեկտրոնային ոլորտների նկատմամբ»,-ասվել է առեւտրի նախարարության մամուլի տեղեկագրում: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության տվյալներով, տնտեսության այդ ոլորտները «ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի տնտեսական նկրտումների, երկարաժամկետ տեխնոլոգիական զարգացման եւ ռազմարդյունաբերական բազայի համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս