Բաժիններ՝

Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով:

Գրան Պրիի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Գրիգորի Օպարինի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին՝ Արոնյանի պարտությամբ:

Այժմ Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է: Առաջատարը Հիկարու Նակամուրան է, ով ունի 4 միավոր:

Բեռլինի Գրան Պրին շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան Պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Այն հնարավորություն կտա երկու գրոսմայստերի մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031