Բաժիններ՝

Christie’s-ը վաճառքի է հանել երբևէ աճուրդի հանված ամենամեծ ադամանդը

Բրիտանական Christie’s աճուրդի տան միջոցով վաճառքի է հանվել ժամանակակից աճուրդների պատմության մեջ ամենամեծ ադամանդը՝ 228,31 կարատ քաշով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հարավային Աֆրիկայում արդյունահանված և մոտ երկու տասնամյակ առաջ հղկված «Ժայռ» ադամանդը գնահատվում է 30 միլիոն դոլար։ Աճուրդը նախատեսված է մայիսի 11-ին՝ Ժնևում։

Սպիտակ քարը տանձաձև է և ունի մաքրության բարձր աստիճան։ Աղբյուրը նկատում է, որ նախկինում երբեք այսքան մեծ ադամանդ աճուրդում չի առաջարկվել։ Նրա ներկայիս սեփականատիրոջ անունը, որը որոշել է բաժանվել քարից, չի հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031