Մոսկվայի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Ռաֆիկ Հ.-ն:
Վերջինս մարտի 3-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթի կեղծումը) 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: