«Արմենակ Մինասյանցը, պարզվում է, ընդգծված հակառուս է, ով, օրինակ, աշխատանքային ժամին պայմանականորեն «սորոսականներ» կոչվող շրջանակների հետ մասնակցում է բողոքի ակցիայի»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Ժողովրդական էսպիսի խոսք կա՝ եթե ուզում ես իմանալ, թե շեֆն ինչա մտածում, խոսեցրու վարորդին, քարտուղարուհուն, կամ էլ օգնականին, տվյալ դեպքում՝ Արմենակ Մինասյանցին, որին անդրադարձ չէի կատարի, եթե նա չլիներ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի օգնականը:

Արմենակ Մինասյանցը, պարզվում է, ընդգծված հակառուս է, ով, օրինակ, աշխատանքային ժամին պայմանականորեն «սորոսականներ» կոչվող շրջանակների հետ մասնակցում է բողոքի ակցիայի Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ընդդիմադիր գործիչների, Ուկրաինայի դեպքերի հետ կապված հանդես է գալիս հրապարակումներով՝ ի աջակցություն Ուկրաինայի և այլն:

Ու ի՞նչ է ստացվում: Իշխանությունների սրտի ՍԴ նախագահը ոչ միայն աջակցում է նրանց՝ սրտի ՍԴ որոշումների մատակարարմամբ, այլև ուղղակիորեն և բացահայտ մխրճվել է քաղաքականության մեջ՝ տվյալ դեպքում՝ հակառուս»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031