«Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և ԱՄՆ քաղաքացիների՝ Երևանի «Էրեբունի» բասկետբոլային ակումբի ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է եղել։
Գազալցակայանների, բենզալցակայանների աշտարակներին կդրվեն վերահսկող սարքեր:
Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ և Արցախի ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովների համատեղ նիստը, երկօրյա նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն անդրադարձել են ոլորտային խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային արժեքների պահպանության հարցերին։
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը նախօրեին հրավիրվել էր ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ բռնի ուժ են կիրառել և տեսանկարահանել։ Պողոսյանը համոզված է՝ դա արվել է մարզպետ Նազելի Բաղդասարյանի անմիջական հրահանգով։ Tert.am–ի հետ զրույցում Պողոսյանը ներկայացրեց դեպքի մանրամասները։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ամերիկյան Qualcomm Inc.-ը՝ աշխարհում կիսահաղորդիչների բաղադրիչների խոշորագույն արտադրողներից մեկը, դադարեցրել է իր արտադրանքի վաճառքները ռուսաստանյան ընկերություններին:
Երեկ՝ մարտի 16-ին, ՀՀ Կառավարության փոխանցմամբ, հայ-ռուսական բարձրաստիճան հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Արդեն 21 օր է, ինչ հատուկ ռազմական գործողություններ են իրականացվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, որն իր կենսական, անվտանգային շահերը պաշտպանելու համար փաստացի մարտահրավեր է նետել Արևմուտքին։ Այս մասին իր հոդվածում նշել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանը։
Իրանի ափերի մոտ ջրասույզ է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դրոշի նրեքո նավարկող նավ: Մարտի 17-ին այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Այս մարդիկ ծառայում են այլ պետությունների նպատակներին. Տիգրան Քոչարյան:
Չէի հավատում, որ մի օր Արևմուտքին կհաջողվի դրածո իշխանություն ունենալ Հայաստանում. Շահե Աճեմյան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Թուրքերի հետ քիրվայությունը միայն էս խունտայի համար է դրական ազդակ. Հայկ Մամիջանյան։
Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ առավոտյան 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցները, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից, ի վերջո պատժամիջոցներ են դարձել ամբողջ աշխարհի համար, դրանք թույլ են դարձնում այն պետությունները, որոնք դրանք սահամանում են, բայց քիչ են վնասում նրանց, ում դեմ ուղղված են: Այս կարծիքն է շարադրված մարտի 17-ին The Australian թերթում հրապարակված հոդվածում։
Մատ թափ տալու փոխարեն էս խողովակն եմ բերել՝ թափ տամ ձեզ վրա. Սևակ Նազարյան։
Սրանց խոստացած ապագան ամենշաբաթյա զոհերով, գերիներով, հողային կորուստներով ապագան է. Հայկ Մամիջանյան:
Նիկոլ Փաշինյանն իր թիմով ուզում է իրականացնել Արցախի հայաթափումը. ՀՅԴ-ական Գոռ Սարգսյան:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ակտիվ բանակցային գործընթաց ներկայում չկա. շփումները կրում են կետային բնույթ: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Թուրքիան կրկին հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ այն անվանելով «միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 8-րդ տարեդարձի կապակցությամբ:
Գյումրու աղբանոցում մարտի 16-ին ժամը 19։30-ի սահմաններում հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կատարվում է դեպքի վայրի զննություն:
1 գյուղում հաղթել՝ չի նշանակում 8 գյուղում հաղթել. Փարաքարի բնակիչ
Փարաքար համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անցկացրել Կառավարության մոտ՝ պահանջելով համայնքում նոր ընտրություններ անցկացնել: «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ավագանու լիազորությունները դադարեցնելու հարցում կառավարությունը պարտավոր էր պահպանել օրենքի 69-րդ կետը:
Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:
Պատերազմից հետո Արցախում IT ընկերությունների աշխատակիցների գնալ-գալը մեծ խնդիր է. Պետրոսյան։
Փարաքարում պետք է ավագանին լուծարվի, արտահերթ ընտրություններ լինեն. Վոլոդյա Գրիգորյան:
Մարզպետը բարևում, նստում ավտոն՝ գնում ա, տենց չի լինում.Փարաքարի բնակիչ:
Դատարանը քննում է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը. ՈՒՂԻՂ։
Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ավանդույթի համաձայն ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի հիվանդության իրավիճակ, ապա կոչ արեց քաղաքացիներին պատշաճ ձևով պատվաստվել: