Հակառուսական պատժամիջոցներն ի վերջո սահմանափակումներ են դարձել ամբողջ աշխարհի համար

Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ միջոցները, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից, ի վերջո պատժամիջոցներ են դարձել ամբողջ աշխարհի համար, դրանք թույլ են դարձնում այն պետությունները, որոնք դրանք սահամանում են, բայց քիչ են վնասում նրանց, ում դեմ ուղղված են: Այս կարծիքն է շարադրված մարտի 17-ին The Australian թերթում հրապարակված հոդվածում։

Հրատարակության կարծիքով՝ հակառուսական սահմանափակումներն «էլ ավելի մերձեցման են տանում Ռուսաստանին Չինաստանի հետ»: «Հնդկաստանը եւ Չինաստանը՝ երկու ամենախտաբնակ երկրները, չեն միացել պատժամիջոցային ճնշմանը, ինչը Ռուսաստանին երաշխավորում է մուտք նրանց շուկաներ եւ այսպես թե այնպես մնացած աշխարհ: Եթե նրանք, ովքեր պատժամիջոցների խստացում են պահանջում, անձամբ կրեին իրենց կողմից առաջացրած ծախսերը, (այդ միջոցները) երբեք չէին սահմանվի: Բայց ծախսերն ընկնում են եկամտի ցածր մակարդակով բնակչության խմբերի վրա»,- ասված է հոդվածում:

Այնտեղ նշված է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն արդեն գլոբալ ցնցումների պատճառ են դարձել համաշխարհաին տնտեսությունում եւ «էական վնաս են հասցրել ԱՄՆ-ին եւ Եվրոպային», թեեւ վատթարագույնը տակավին առջեւում է: Թերթը նաեւ հիշեցնում է, որ միակողմանի սահմանափակիչ միջոցները մարդկության պատմության մեջ երբեք գործուն չեն եղել ո՛չ քաղաքականության, ո՛չ էլ տնտեսության բնագավառում:

«Դրանք գրեթե միշտ ունեն կանխատեսելի հետեւանքներ եւ հաճախ դուրս են գալիս վերահսկողությունից: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են խելագարությամբ բռնված երկրներն ավելի ու ավելի խիստ պատժամիջոցներ սահմանում՝ չմտածելով դրանց ներգործության կամ արդարության մասին»,- նշված է հոդվածում:

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Մոսկվային ուղերձ հղելու համար «սեւ ցուցակների մեջ են մտցնում ռուսաստանցի երաժիշտների եւ պարողների, համալսարանական գրականության ուսումնական ծրագերից հանում են ռուս հեղինակների ստեղծագործությունները, եւ նույնիսկ ռուսական կատուներին արգելել են մասնակցել միջազգային մրցույթներին»: «Իսկ հետո ի՞նչ»,- հարց է տալիս հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս