Qualcomm-ը դադարեցրել է իր արտադրանքը վաճառել ռուսաստանյան ընկերություններին

Ամերիկյան Qualcomm Inc.-ը՝ աշխարհում կիսահաղորդիչների բաղադրիչների խոշորագույն արտադրողներից մեկը, դադարեցրել է իր արտադրանքի վաճառքները ռուսաստանյան ընկերություններին: Այս մասին ընկերությունը հայտարարել է Twitter-ում՝ ի պատասխան Ուկրաինայի վարչապետ Միխայիլ Ֆյոդորովի կոչի, որը վերաբերում է բոլոր գործառնությունների ու մատակարարումների դադարեցմանը ՌԴ-ին:

Ուկրաինայի նախարարը Qualcomm-ին հանդիմանել է այն բանում, որ նրա արտադրանքն առաջվա պես հասանելի Է Ռուսաստանում: Ընկերությունը Ֆյոդորովին պատասխանել է, որ «դա ճիշտ չէ»:

«Մենք դադարեցրել ենք վաճառքը ռուսաստանյան ընկերություններին եւ պահպանում ենք ԱՄՆ-ի պատժամիջոցները»,-ասվում է Qualcomm-ի Twitter-ում:

Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ «ուղղակի նվիրատվություններ է արել հումանիտար կազմակերպություններին» եւ Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման կոչ է արել:

Ավելի վաղ ԱՄՆ-ը սահմանափակել էր «կիսահաղորդիչների, համակարգիչների, հեռահաղորդակցությունների, տեղեկատվական անվտանգության սարքավորման, լազերների եւ սենսորների Ռուսաստան արտահանումը՝ Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության պատճառով:

Ռուսաստան կիսահաղորդիչներ արտահանելու արգելքին միացել է Ճապոնիան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս