![](/banners/BeFunky-design.jpg)
Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/Chavush-Blinken.jpg)
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկվել են նաև Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: