Բաժիններ՝

Լուկաս Սելարայանը MLS-ի խորհրդանշական թիմի կազմում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի խորհրդանշական թիմի կազմում:

MLS-ի հրապարակած 3-րդ տուրի խորհրդանշական թիմի կազմում է նաև «Կոլամբուս Կրյու»-ի հարձակվող Լուկաս Սելարայանը:

Ամերիկյան MLS-ի առաջնության 3-րդ տուրում Սելարայանի «Կոլամբուս Կրյու»-ն մրցեց «Տորոնտո»-ի հետ և հաղթանակի հասավ 2:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը «Կոլամբուս Կրյու»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և գոլի հեղինակ դարձավ 56-րդ րոպեին: Սա Սելարայանի 4-րդ գնդակն է ընթացիկ առաջնության 3 խաղերում:

«Կոլամբուս Կրյու»-ն շարունակում է Արեւելյան կոնֆերենցիայի առաջատարը մնալը: Թիմն ունի 7 միավոր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031