Բաժիններ՝

ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից տեսնում է բանակցությունները «իրապես լուրջ» վարելու պատրաստակամության որոշակի նշաններ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:

Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նկատվող առաջընթացը կապել է «հսկայական ճնշման» հետ, որը ցուցաբերվում է Ռուսաստանի նկատմամբ, եւ այն ռազմական օգնության հետ, որը շարունակում են ցուցաբերել Ուկրաինային: «Այդ ճնշումն սկսում էորոշակի արդյունք տալ: Մենք տեսնում ենք բանակցությունները իրապես լուրջ վարելու պատրաստակամության որոշակի նշաններ»,-ասել է Շերմանը:

Ընդ որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է «Ուկրաինան ոչնչացնելու» մտադրություն ունենալու մեջ եւ հայտարարել բոլոր միջոցներով ուկրաինացիներին օգնելու անհրաժեշտության մասին: Ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները Բելառուսում անցկացրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների երեք փուլ, երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, պլանավորված է չորրորդը: Երկու կողմերի ներկայացուցիչները խոսում են երկխոսության մեջ զգալի առաջընթացի առկայության մասին: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը:  Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս