Մակրոնը և Բայդենը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 13-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենի հետ: Ինչպես տեղեկացրել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, ղեկավարները համաձայնության են եկել հակառուսական սահմանափակումների խստացման շուրջ։
«Երկու պետությունների ղեկավարները համաձայնության են եկել խստացնելու Ռուսաստանի դեմ արդեն ընդունված պատժամիջոցները, օգնություն տրամդրելու Ուկրաինային եւ համատեղ ընդունելու բոլոր օգտակար նախաձեռնությունները մարտական գործողությունների դադարեցման համար: Նրանք այսուհետեւ է կպահպանեն սերտ շփուներն այդ հարցի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշված է, որ զրույցի ժամանակ Մակրոնը Բայդենին ցավակցություն է հայտնել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի զոհվելու կապակցությամբ: Ղեկավարները նաեւ արծարծել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների թեման: «(Զրույցի ժամանակ) երկու պետությունների ղեկավարները քննարկել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ընթացքը: Նրանք կշարունակեն առաջիակա օրերին համակարգել (իրենց գործողությունները)»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մակրոնը «լիակատար աջակցություն է հայտնել»Զելենսկուն եւ «մանրամասնորեն պատմել է այն լրացուցիչ օգնության մասին, որը որոշել է (Ուկրաինայի ղեկավարին) տրամադրել Եվրամիությունը» վերջերս Ֆրանսիայի Վերսալում կայացած գագաթնաժողովում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության խնդրանքի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: