
«Ջայլամի քաղաքականության ուրվականը կառավարությունում է…». Էդուարդ Շարազանով

Էդուարդ Շարազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջայլամի քաղաքականության ուրվականը կառավարությունում է…
Հայաստանում վաղուց իշխանություն գոյություն չունի։
Արցախը մեկ շաբաթ է գազամատակարարումից զրկված է, բայց սրանք «ծպտուն» չեն հանում։
Ադրբեջանցիները սպառնում են Արցախի բնակչությանը, սրանք էլի չկան։
Թշնամին 5 կետանոց պահանջներ է ներկայացնում, սրանք չեն արձագանքում։
Պարենային ճգնաժամ է հասունանում, սրանք որեւէ ծրագիր չունեն։
Համատարած թանկացումներ են, սրանք անգործության են մատնված։
«Զատո» լավ իրար գլուխ են հավաքվում երդմնակալությանն ու «ջիգյարով» ծափահարում։
Քանի՞ «կոպեկ» արժեն երդմնակալությունն ու ձեր ծափահարությունները,եթե պետություն չլինի»։