
Ջերմաստիճանը կնավզի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։
Երևան քաղաքի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.40C (1999թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.00C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.30C