Վահագն Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների 71 կողմ ձայներով դարձավ ՀՀ նախագահ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

ՔՊ–ականները հոտնկայս ծափահարեցին և շնորհավորեցին Խաչատուրյանին: Այնուհետև Խաչատուրյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից՝ շնորհակալություն հայտնելով նրանց վստահության համար:

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածության հարցի ո՛չ քննարկմանը, ոչ քվեարկությանը չեն մասնակցել:

Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել, նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, այնինչ անհրաժեշտ էր 81 կողմ ձայն:

Այսպիսով` անցկացվել էր ընտրության երկրորդ փուլ, որում ընտրվելու համար բավարար էր 64 կողմ ձայնը:

Տեսանյութեր

Լրահոս